Վլադիմիր Պուտինը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ներդրումը որոշիչ եղավ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հավելել է, որ ռուսաստանցի խաղաղապահները հուսալի կերպով երաշխավորում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար: