Ռուսաստանը կիրառի միջուկային զենք

Ռուսաստանն իրավունք է վերապահում իրեն կիրառելու միջուկային զենք՝ ի պատասխան ռազմական ագրեսիային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը՝ Մոսկվայի անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Միաժամանակ նաեւ նա հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն հետաքրքրված են СНВ-3 պայմանագրի շարունակականության եւ մեկմեկու միջուկային ուժերի կանխատեսելիության ապահովման հարցում։

Ավելի վաղ, Ռուսաստանի Պնախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ իրադրությունը Եվրոպայում պայթյունավտանգ է եւ պետք է որոշումներ կայացնել վերջինիս դե-էսկալացիայի ուղղությամբ։